Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության տարելիցին արդարության երթ կանցկացվի
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության տարելիցին արդարության երթ կանցկացվի

Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության տարելիցին արդարության երթ կանցկացվի

Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 21-ին արդարության երթ կանցկացվի: Այն սկիզբ կառնի Մոնտեվիդեոյի Անկախության հրապարակից, որտեղից մասնակիցները կշարժվեն դեպի Մոնտեվիդեոյի տարածաշրջանային վարչական կառավարման մարմնի շենքի հրապարակ, որտեղ հանրահավաք կանցկացվի:

Այն կազմակերպում է «Ուրուգվայի հայ երիտասարդություն» կազմակերպությունը:

Ապրիլի 23-ին Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցում տեղի կունենա արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգ:

Ուրուգվայում ապրիլի 24-ին հայ եկեղեցու կենտրոնական վարչական խորհրդի ներկայացուցիչները ծաղկեպսակ կդնեն Ուրուգվայի ազգային հերոս գեներալ Խոսե Արտիգասի շիրիմին:

Ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն տեղի կունենա նաև Ուրուգվայի օրենսդիր մարմնում: Միջոցառումը կազմակերպել են Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը և Ուրուգվայի Հայ դատի հանձնախումբը: Միջոցառմանը ելույթներ կունենան Ներկայացուցիչների պալատի խոսնակ Խոսե Կառլոս Մախիան, մի շարք պատգամավորներ և ակադեմիական ոլորտի ներկայացուցիչներ:

Իսկ ապրիլի 26-ին Ուրուգվայի հայկական միությունը կազմակերպում են արյան հանձնման միջոցառում տեղի Նուբարյան քոլեջում:

armenpress.am

1