Մի քանի օր դեռ կա, տեսնենք. Նալբանդյանը՝ նոյեմբերի 24-ի ԱլԳ գագաթաժողովի հռչակագրի մասին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Մի քանի օր դեռ կա, տեսնենք. Նալբանդյանը՝ նոյեմբերի 24-ի ԱլԳ գագաթաժողովի հռչակագրի մասին

Մի քանի օր դեռ կա, տեսնենք. Նալբանդյանը՝ նոյեմբերի 24-ի ԱլԳ գագաթաժողովի հռչակագրի մասին

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ԱԳՆ-ում Բրազիլիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանականդրադարձել է Արևելյան գործընկերության գագաթաժողովի հայտարարության վերաբերյալ հարցին: Նշենք, որ ըստ տեղեկությունների՝ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին ընդառաջ, հայտարարության մեջ կարծես թե միակ կետը, որ ցայսօր կարգավորված չէ, հակամարտութուններին վերաբերող կետն է, որ այդ առումով, միգուցե նաև հասկանալի պատճառներով, Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնություններ կան և չի հաջողվում կարծես թե համաձայնության գալ:

Հարցին, թե ինչպիսի՞ն է իրավիճակը այդ հարցի հետ կապված, ո՞րն է Հայաստանի դիրքորոշումը, Ադրբեջանը ի՞նչ է ցանկանում, Նալբանդյանը պատասխանել է.

Այստեղ ավելի շուտ պետք է խոսել ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ տարբեր մոտեցումների, որոնք հայտնի են, ավելի շուտ կարելի է խոսել Ադրբեջանի և Եվրամիության, Ադրբեջանի և միջազգային հանրության միջև մոտեցումների տարբերության մասին:

Գիտեք, այդ տարբերությունը բազմիցս ակնհայտ է եղել, նաև նախորդ գագաթաժողովների ժամանակ, այդ թվում՝ Արևելյան գործընկերության: Եվրամիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշտապես նույնն է եղել. ի աջակցություն եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին:

Դա ինչ-որ կոնյուկտուրային դիրքորոշում չէ, այլ բավական մտածված, գիտակցված և այնպիսի մոտեցում է, որ վնաս չհասցվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, այլ նպաստելով եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին՝ նպաստի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: Եվրամիության այս դիրքորոշումը երբևե չի փոխվել: Ինչ վերաբերում է այդ հռչակագրին, ապա բանակցությունները շարունակվում են, և մինչև բանակցությունները չեն ավարտվել, այդ հռչակագրի վերաբերյալ ինչ-որ բանի մասին այսօր հայտարարելը, դեռ վաղաժամ է: Մի քանի օր դեռ կա: Տեսնենք:

1