Մի խումբ շրջանավարտներ դիպլոմներ են ստացել նախագահականում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Մի խումբ շրջանավարտներ դիպլոմներ են ստացել նախագահականում

Մի խումբ շրջանավարտներ դիպլոմներ են ստացել նախագահականում

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 3-ին հանդիսավոր պայմաններում դիպլոմներ է հանձնել Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած մի խումբ շրջանավարտների:

 

Իր խոսքում երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին այստեղ` հանրապետության Նախագահի նստավայրում, դիպլոմներ հանձնելու արարողությունը դարձել է բարի ավանդույթ, ընդգծելով, որ պետությունը ձգտում է ունենալ զարգացած ու ժամանակակից պահանջներին համապատասխանող կրթական համակարգ, եւ դա մեր առջեւ ծառացած առաջնային խնդիրներից մեկն է:

 

Արարողությանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

1