Միջոցառում նվիրված Հովհաննես Քաջազնունու ծննդյան 150 ամյակին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Միջոցառում նվիրված Հովհաննես Քաջազնունու ծննդյան 150 ամյակին

Միջոցառում նվիրված Հովհաննես Քաջազնունու ծննդյան 150 ամյակին

Հունվարի 25-ի երեկոյան  Արցախի Ժուռնալիստների միությունում, Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը կազմակերպել էր քննարկում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու ծննդյան 150 և Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին։

Բացաման խոսքով հանդես եկավ  Արցախի Ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը:

Նախ Թաթուլ Հակոբյանը  ներկայացրեց  Հովհաննես Քաջազնունու, ինչպես նաև ԱՆԻ կենտրոնի՝ վերջերս հրատարակած նոր գրքերը՝ Հնչակյան նշանավոր գործիչ Ստեփան Սապահ-Գյուլյանի «Պատասխանատուները» և ՀՅԴ երևելի դեմքերից Ռուբեն Տեր-Մինասյանի «Հայաստանի Հանրապետությունը» հատորները։

Անցնելով բուն թեմային Թաթուլ Հակոբյանը ներկայացրեց Քաջազնունի մարդուն, քաղաքացուն, պետական-կուսակցական գործչին, նրա վարչապետության շրջանում ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության մի քանի ձեռնարկների:

 Ապա ծավալվեց քննարկում, հարց ու պատասխան:

Հակոբյանը տեղեկացրեց, որ ԱՆԻ կենտրոնի հաջորդ այսպիսի երեկոն Ստեփանակերտում տեղի կունենա մոտ երկու ամիս անց, երբ տպարանից դուրս կգա ՀՀ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» կոթողային աշխատությունը:

Քննարկում-երեկոյին ներկա էին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուչիչ Դավիթ Իշխանյանը, Ազգային Ժողովի պատգամավորներ,  կուսակցական-հասարակական գործիչներ, լրագրողներ, փորձագետներ, պատմաբաններ:

1