Միայն ուժեղ պետություն ունենալու դեպքում իրավունք կունենանք խոսել նոր հաղթանակների մասին.Սամվել Թադեւոսյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Միայն ուժեղ պետություն ունենալու դեպքում իրավունք կունենանք խոսել նոր հաղթանակների մասին.Սամվել Թադեւոսյան

Միայն ուժեղ պետություն ունենալու դեպքում իրավունք կունենանք խոսել նոր հաղթանակների մասին.Սամվել Թադեւոսյան

«25 տարի առաջ այս օրը մեր ազգի հավաքական  ներդրման արդյունքն էր: Գյուղացին, բժիշկը, գիտնականը, զինվորը, սփյուռքահայը, բարերարը համախմբվեցին՝ Արցախի հողը ազատագրելու համար եւ Շուշիի հաղթանակով սկսվեց մեր հաղթարշավը,- «Ապառաժ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է սցենարիստ, ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը:

Ս. Թադեւոսյանի խոսքով՝ մենք պետք է զգոն եւ սթափ կշռադատենք կատարվելիքը:

«Մենք պետք է համախմբենք մեր ուժերը, հավատարիմ լինենք մեր կոչմանը, մեր առաքելությանը եւ մտավախությամբ մոտենանք թվացյալ դաշնակիցներին: Աշխարհը չի պարկեշտացել, ամեն մեկն իր գործերով է զբաղված եւ արտաքուստ սիրալիր ժպիտների տակ օձեր են թաքնված, որոնք թվում է թե մեզ բարեկամ են, բայց մեզ խոցում են դիմացից, թիկունքից: Նենգության բոլոր օրենքներով,- ասել է Սամվել Թադեւոսյանը եւ շեշտել,- հողը եթե քրտնինքով, սիրով չես ջրում, խռովում է քեզանից, ճաքճքում եւ անցնում թշնամու ձեռքը: 1991-ին մենք ապավինեցինք մեր ուժերին, պայքարեցինք մեր անկախության համար եւ հաղթեցինք: Այսօր միայն ուժեղ պետություն ունենալու դեպքում իրավունք կունենանք խոսել նոր հաղթանակների մասին»:

1