Մեր նպատակը պետք է ձեւակերպի ընդհանուր արժեհամակարգ. Աղվան Վարդանյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Մեր նպատակը պետք է ձեւակերպի ընդհանուր արժեհամակարգ. Աղվան Վարդանյան

Մեր նպատակը պետք է ձեւակերպի ընդհանուր արժեհամակարգ. Աղվան Վարդանյան

Ֆորումը Հայաստանի եւ Արցախի քաղաքական ուժերին իրար հետ միացնելու եւ իրենց հետաքրքրող հարցերը բանավեճի եւ տեսակետներ արտահայտելու ձեւաչափի հնարավորությունն է` «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Քաղաքական կուսակցությունները հաճախ տարբեր մոտեցումներ ունեն, բայց` երկրի, պետության, ժողովրդին առնչվող հիմնարար հարցերով: Այս մարդկային շփումները եւ քննարկումները ստեղծում են նոր մշակույթ՝ իրար հետ աշխատելու, հարաբերվելու մշակույթ, ինչը մանավանդ Հայաստանի խորհրդարանական պայմաններում չափազանց կարեւոր է,- ընդգծել է Ա.Վարդանյանը: — Քանի որ ֆորումի եզրափակիչ փուլում քաղաքական ուժերի կողմից ներկայացվում է ընդհանուր հայտարարություն, կարծում եմ` հաջորդ տարիներին ֆորումում պետք է ընդգրկվեն նաեւ մտավորականները, մշակույթի գործիչները, տնտեսական եւ հոգեւոր մտքի ներկայացուցիչները: Մեր նպատակը պետք է ձեւակերպի ընդհանուր արժեհամակարգ՝ քաղաքական, տնտեսական, հոգեւոր, մշակութային եւ ռազմական էլիտայի համար ընդհանուր»:

1