''Մեր Արցախ''-ը ֆիլմը ցուցադրվել է Փարիզում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » ''Մեր Արցախ''-ը ֆիլմը ցուցադրվել է Փարիզում

”Մեր Արցախ”-ը ֆիլմը ցուցադրվել է Փարիզում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 22-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում  Փարիզի Club de l՝étoile հեղինակավոր ակումբում օրերս տեղի է ունեցել «Մեր Արցախը» ֆիլմի ցուցադրությունը. տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ կայքը:

 

Միջոցառման առիթով Փարիզ էր ժամանել ֆիլմի հեղինակ, լրագրող Արտակ Հերիքյանը:  

 

Վավերագրական այս ֆիլմը ներկայացնում է ԼՂՀ-ում տարբեր բնագավառներում գրանցված ձեռքբերումները: Ֆիլմի հերոսները Արցախի հասարակ բնակիչներն են, ովքեր ձգտում են վերականգնել իրենց երկիրը` ապահովելով նրա տնտեսական, մշակութային և սոցիալական զարգացումը: 

 

Ցուցադրության ավարտին Արտակ Հերիքյանը ներկայացրեց ֆիլմի ստեղծման պատմությունը: Խոսվեց նաև ֆիլմը նկարահանելուց հետո Արցախում արձանագրված դրական փոփոխությունների մասին, ինչը վկայում է երկրի զարգացման կայուն և արագ տեմպերի մասին:  

 

Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան աշխատակիցներ,   լրագրողներ, Ֆրանսիայի տարբեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ:

 
1