Մենք պետք է պատրաստ լինենք, որպեսզի պատերազմ չլինի. Լ. Մնացականյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Մենք պետք է պատրաստ լինենք, որպեսզի պատերազմ չլինի. Լ. Մնացականյան

Մենք պետք է պատրաստ լինենք, որպեսզի պատերազմ չլինի. Լ. Մնացականյան

Հունվարի 24-ին կայացել է Արցախի հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում ՊԲ նախարարն ամփոփել է անցած տարին և պատասխանել լրագրողների տարաբնույթ հարցերին:

Պատասխանելով պատերազմի վերսկսման հավանականության մասին «Ապառաժ»-ի հարցին, ՊԲ հրամանատարը չի բացառել ցանկացած ռազմական գործողություն: «Տարածաշրջանում այնքան զենք կա կուտակված, որ ամեն ինչ էլ հնարավոր է՝ մանավանդ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր հակառակորդն ունի անկանխատեսելի ռազմաքաղաքական ղեկավարություն: Ամեն դեպքում մենք պետք է պատրաստ լինենք, որպեսզի պատերազմ չլինի»,- նշել է Լևոն Մնացականյանը:

«Կատարված աշխատանքների և զինվորների պատրաստվածության շնորհիվ դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր, կարելի է ասել, չկան»,-  ավելացրել է ԱՀ պաշտպանության նախարարը:

1