«Մենք կտեսնենք կոնգրեսականների աջակցությունը». Արամ Համբարյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » «Մենք կտեսնենք կոնգրեսականների աջակցությունը». Արամ Համբարյան

«Մենք կտեսնենք կոնգրեսականների աջակցությունը». Արամ Համբարյան

ԱՄՆ կոնգրեսականների՝ սեպտեմբերին Հայաստան կատարած այցի, հայ-ամերիկյան հարաբերությունների, Արցախի եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված նախագծերի, ինչպես նաեւ մի շարք այլ հարցերի մասին «Արմենպրես»-ը զրուցել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հետ:

Սեպտեմբերի 27-ին տեղեկացանք, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատում կոնգրեսականներ Քրիս Սմիթի եւ Ջիմ ՄքԳավերնի նախաձեռնությամբ օրենքի նախագիծէ առաջադրվել, որը նախատեսում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներինկատմամբ պատժամիջոցների կիրառում: Ի՞նչ զարգացումներ կարող ենք սպասել այսուղղությամբ, պրն Համբարյան:

-Մենք ոգեւորված ենք, որ Սենատի հատկացումների հանձնաժողովի կողմից Բաքվի դեմ Դուրբինի (ԱՄՆ Սենատոր Ռիչարդ Դուրբին- խմբ.) լրացումներով նախատեսվող պատժամիջոցների ընդունումից հետո մենք կտեսնենք կոնգրեսականների աջակցությունը՝ ավելի բաց ու հաստատակամ կերպով Ադրբեջանում աճող ճնշումներին մարտահրավեր նետելու հարցում: Ադրբեջանի տարածաշրջանային ագրեսիային պատասխան կտրվի նույն կերպ՝ պատժամիջոցներ, վիզայի սահմանափակումներ, այլ ծախսեր ու հետեւանքներ:

1