Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի Արցախի երեխաների մանկությունն անցնի ապահով ու խաղաղ պայմաններում. Բակո Սահակյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի Արցախի երեխաների մանկությունն անցնի ապահով ու խաղաղ պայմաններում. Բակո Սահակյան

Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի Արցախի երեխաների մանկությունն անցնի ապահով ու խաղաղ պայմաններում. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Ուղերձում ասված է.

<< Սիրելի երեխաներ,

Թանկագին ծնողներ,

 

 

            Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ այս հիասքանչ տոնի`Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Մենք շատ հիշարժան տոներ ենք նշում տարվա ընթացքում, սակայն սա մի առանձնահատուկ տոն է, քանի որ կապված է մեր կյանքում ունեցած ամենաթանկ էակների` երեխաների հետ:

 

 

Մանկության տարիներն ամենապայծառ  եւ հիշողություներով լի շրջանն են յուրաքանչյուրի կյանքում, եւ հենց այդ ժամանակ է դրվում կյանքի հետագա ճանապարհի հիմքը: Մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի Արցախի երեխաների մանկությունն անցնի ապահով ու խաղաղ պայմաններում, որպեսզի նրանք մեծանան առողջ ու երջանիկ, հաճախեն ժամանակակից պայմաններին համապատասխան մանկապարտեզներ ու դպրոցներ, ունենան բարեկարգ խաղահրապարակներ ու զբոսայգիներ: Այս բոլոր խնդիրները մշտապես գտնվում են հանրապետության իշխանությունների ուշադրության կենտրոնում:

 

 

Սիրելի փոքրիկ արցախցիներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: Թող ձեր կյանքը լցված լինի անհուն սիրով ու ջերմությամբ, հոգատարությամբ ու երջանկությամբ: Թող իրականանան ձեր բոլոր երազանքները, եւ դուք միշտ ուրախություն ու հպարտություն պարգեւեք ձեր ծնողներին>>: 

 

 

1