Մենք թույլ չենք տալու թշնամուն՝ հարձակվել Արցախի Հանրապետության վրա. ԼՂՀ ՊԲ հրամանատար
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մենք թույլ չենք տալու թշնամուն՝ հարձակվել Արցախի Հանրապետության վրա. ԼՂՀ ՊԲ հրամանատար

Մենք թույլ չենք տալու թշնամուն՝ հարձակվել Արցախի Հանրապետության վրա. ԼՂՀ ՊԲ հրամանատար

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂՀ ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը, անդրադառնալով այն նկատառմանը, որ չնայած սահմանի ողջ երկայնքով գերժամանակակից սարքավորումների տեղակայմանը՝ զոհվողների թիվը չի կրճատվում, նշել է, որ դրանք զինվորների անփութության եւ անզգուշության հետեւանք են:

«Ապրիլյան գործողություններից հետո հետեւություններ ենք արել եւ լայնածավալ աշխատանքներ  իրականացրել: Աշխատանքները շարունակական են, եւ մենք թույլ չենք տալու թշնամուն՝ հարձակվել Արցախի Հանրապետության վրա»,- ասել է նախարարը եւ նշել, որ  երբեւիցէ ՊԲ-ն այնքան հզոր չի եղել, ինչքան այսօր:

Խոսելով ռազմական գործողությունների վերսկսման հավանականության մասին՝ Լ.Մնացականյանը նշել է.

«Ապրիլից հետո մենք ունեցել ենք 2017-ի փետրվարի 24 եւ 25: Դրանք կարող էին վերածվել լայնամասշտաբ գործողությունների: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք, եւ մեր անելիքներն ուղղված են դրան»,- ասել է ՊԲ նախարարը եւ նշել, որ չնայած հրադադարի խախտումներին՝ 2016թ. ապրիլից հետո լարվածությունն առաջնագծում մի քանի անգամով կրճատվել է:

1