Մենք դիմակայելու եւ հզորանալու խնդիր ունենք
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » հարցազրույց » Մենք դիմակայելու եւ հզորանալու խնդիր ունենք

Մենք դիմակայելու եւ հզորանալու խնդիր ունենք

Ռուս-ադրբեջանական գործարքի հայկական զուսպ արձագանքները զարմացնում են Արթուր Աղաբեկյանին, ով մինչև ԼՂՀ փոխվարչապետ լինելը նախ Արցախյան ազատամարտի մասնակից է և երկար տարիներ զբաղեցնում էր ՀՀ Պաշտպանության փոխնախարարի պաշտոնը:

 

Ընդհանրապես, ըստ նրա իշխանությունների և վերլուծաբանների ակնհայտ զսպվածությունն ադեկվատ չէ մեր ռազմավարական դաշնակից պետության դավաճանական գործարքին: Բայց այս իրավիճակում էլ Արթուր Աղաբեկյանը չի տեսնում հկառակորդ ուժերի անհավասարակշռություն, ասում է՝ Ադրբեջանին ՌԴ-ի տված սմերչով սպառազինումը չի ենթադրում ռազմական ագրեսիայի նոր հնարավորություն:

 

-Պրն. Աղաբեկյան մի կողմից ջանում եք ԼՂՀ շրջանների վերաբնակեցման հիմնախնդիրը լուծել, դեմոգրաֆիական աճ ապահովել, մյուս կողմից Ռուսաստան -Ադրբեջան ռազմական գործարքը, համագործակցությունը նոր իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում: Այս երկու իրադարձությունների պրիզմայով մեր հայաստանյան իշխանության վարքագիծը որքանով է ադեկվատ:

 

-Իմ տեսակետն այս առումով հստակ է, ես այն կարծիքին եմ, որ ՌԴ-ի վաճառածը Ադրբեջանին այն զինատեսակն է, որն ուղղված է խաղաղ բնակչության դեմ: Սա լուրջ խնդիր է մեզ համար և ստրատեգիական մեր գործընկերոջ կողմից այս դավաճանական սկզբունքներով գործարքը պիտի դառնար լայն շրջանակների քննարկման թիվ 1 թեման: Բոլոր քաղաքական, պետական այրերը, վերլուծաբանները՝ բոլոր ճամբարների, իրենց գնահատականը պետք է տան այդ գործարքին, պետք է բարձրաձայնեն, մինչդեռ նկատում եմ ՝ պասիվ են:

 

-Սպառազինությունների մրցավազքը չի խանգարում արդյոք կողմերի հավասարակշռությունը, պարոն Աղաբեկյան, Սմեչ զինատեսակի վաճառքից հետո արցախցին, հայը ունեն մտավախությունների լուրջ պատճառ:

 

-Հայաստանի Հանրապետությունը չի կարող իրեն թույլ տալ, որպեսզի խախտվի կողմերի հարաբերակցությունը և սպառազինվելու նոր հնարավորություններ տա հակառակորդին: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ Սմերչի գործարքով չի խախտվել կողմերի հավասարակշռությունը, փառք Աստծո: Բայց սա բերում է նրան, որ մենք էլ ավելի շատ ջանանք ու էլ ավելի շատ ռեսուրսներ հատկացնենք մեր պաշտպանական ընդհանուր համալիրի կառուցմանը, ինժեներական կառույցներին: Մյուս կողմից էլ պարտավոր ենք ԼՂՀ-ում անել ամեն բան, որպեսզի աշխարհին ցույց տանք, թե որքան նպատակաուղված ու հաստատակամ ենք գնում ԼՂՀ դիրքերի ամրապնդման, տարածաշրջանի զարգացման կոմունիկացիոն խնդիրների լուծման ճանապարհով և Ադրբեջանական ոչ մի ռազմական շքերթ ռազմական գործարք մեզ չի կարող ընկճել կամ հետ պահել մեր նպատակների իրականացման ճանապարհից: Այդ որ մի ղարաբաղցին չի հավատում իր երազանքին, որ մի օր ԼՂՀ տարածքում կապրի 300 000 մարդ: Մենք շարունակելու ենք հենվել այդ երկրի արգասաբեր հողի ներուժի վրա, որպեսզի լուծենք ոչ միայն տնտեսական կոմունիկացիան այլ նաև դեմոգրաֆիական ռազմական ու խնդիրներ:

 

-Ամեն դեպքում, հակառակորդի նոր սպառազինումը չի՞ ենթադրում, որ իրավիճակը պայթյունավտանգ է և տարածաշրջանում նոր ագրեսիա է հասունանում:

 

— Զինվորականները երբեք չեն մերժի չեն ասի՝ ոչ, բայց նրանք պարտավոր են ամեն օր, ամեն ժամ պատրաստ լինել նաև պատերազմին: Բայց հավատացած եղեք՝ ինչ էլ վաճառեն Ադրբեջանին, ինչ հզորությամբ զենք-զինամթերք, նա ռազմական գործողություն չի սկսի: Ոչ զինվորականներս կարող ենք այս ամենից այն հետևությունն անել, որ առայժմ չկան հիմքեր, որ հնարավորություն կտան Ադրբեջանին ռազմական ագրեսիա սկսելու համար: Իսկ դա նշանակում է, որ մենք միայն դիմակայելու խնդիր ունենք և հզորանալու:

 

-Այնուամենայնիվ, մեր ռազմավարական գործընկերոջ կողմից արված քայլը ի՞նչ մեսսիջ էր՝ ուղղված հային:

 

-Դժվարանում եմ որևէ բան ասել, գնահատական տալ, որովհետև բաներ կան, որ չեմ կարող բարձրաձայնել:

 

-Մինչ այդ չարաբաստիկ գործարքը կկայանար, այդ մասին գիտեր Հայաստանի իշխանությունը և ինչ քայլերի է գնացել:

 

-Դժվարանում եմ պատասխանել, բայց գոնե ես ինքս հանկարծակիի եկա, երբ տեսա շքերթում այդ զինատեսակը:

 

Հեղինակ` Սյուզի Բադոյան

www.arfd.info

1