Մեկնարկել է կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմերի հատուկ աշխատարանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մեկնարկել է կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմերի հատուկ աշխատարանը

Մեկնարկել է կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմերի հատուկ աշխատարանը

Ստեփանակերտի ՚ՙԹումո՚՚ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մեկնարկել է արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմերի հատուկ աշխատարանը:

Այն տևելու է մինչև հուլիսի 23-ը: Երեք շաբաթվա ընթացքում ուսանողները կնկարահանեն երեք հիմնական ֆիլմ: Այդ ֆիլմերի հիմնական առանցքը կազմում են մարդկային ճակատագրերը:

Ուսանողները առաջին շաբաթվա ընթացքում ծանոթացել են կինոյի, մոնտաժի առանձնահատկություններին, ապա ուսումնասիրել երեք ֆիլմերի հերոսներին: Նկարահանումները տեղի կունենան այս շաբաթ: Իսկ արդեն վերջին շաբաթվա ընթացքում ուսանողները կանցնեն մոնտաժային աշխատանքներին:

Աշխատարանի վերջում կցուցադրվեն արդյունքները:

1