Մարտունիում հանդիսավոր նշել են Սուրբ Հարության տոնը /լուսանկարներ/
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մարտունիում հանդիսավոր նշել են Սուրբ Հարության տոնը /լուսանկարներ/

Մարտունիում հանդիսավոր նշել են Սուրբ Հարության տոնը /լուսանկարներ/

Մարտի 27-ին՝ Սուրբ Հարության տոնի կապակցությամբ, Մարտունի քաղաքի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցում մատուցվել է  Սուրբ պատարագ, որին ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱԺ <<Դաշնակցություն>> խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, <<Դաշնակցություն>> խմբակցության  պատգամավոր Արմեն Սարգսյանը, ԱԺ պատգամավորներ, պաշտոնատար այրեր եւ այլոք:

270316 MartuniZatik -Info (1)

12910593_1130216033656157_2005809441_n

Սուրբ Հարության տոնի կապակցությամբ քաղաքի կենտրոնական հրապարակում կազմակերպվել է արցախյան ճաշատեսակների տոնական մրցույթ-փառատոն, որին  36 տաղավարներով մասնակցություն են ցուցաբերել Մարտունու շրջանի տարբեր համայնքների ներկայացուցիչները:

12910782_1130219463655814_1354277892_n

12895288_1130217866989307_1144646408_n

12884597_1130217870322640_716918459_n

12527901_1130218110322616_576359791_n

270316 MartuniZatik (2) -Info

Բակո Սահակյանը կարեւորել է նման միջոցառումների կազմակերպումը՝ նշելով, որ այն շոշափելի դերակատարություն ունի ազգային ավանդույթների պահպանման եւ շրջկենտրոններում մշակութային կյանքի աշխուժացման գործում:

270316 MartuniZatik (1) -Info

12325155_1130214576989636_1052855087_n

Միջոցառումն ուղեկցվել է ազգային երգ ու պարով, աշխույժ ու բարձր տրամադրությամբ: Ելույթներով հանդես են եկել «Մենք ենք մեր սարերը» երգի — պարի պետական, «Արցախ» ազգագրական պարի համույթները,  Մարտունու «Քնար» ժողովրդական գործիքների համույթը, ինչպես նաեւ  Մոնթե Մելքոնյանի անվան մանկապարտեզի սաները:

12910573_1130218416989252_1788522062_n

Միջոցառումը կազմակերպվել է Մարտունու շրջանի վարչակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի նախաձենությամբ:

1