Մարտական դիրքում զինվոր է մահացել. նախնական տվյալներով ծառայակիցը զենքի հետ սխալ է վարվել
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մարտական դիրքում զինվոր է մահացել. նախնական տվյալներով ծառայակիցը զենքի հետ սխալ է վարվել

Մարտական դիրքում զինվոր է մահացել. նախնական տվյալներով ծառայակիցը զենքի հետ սխալ է վարվել

2017 թվականի մայիսի 10-ի առավոտյան ահազանգ է ստացվել, որ ժամը 08:40-ի սահմաններում  ՀՀ ՊՆ  N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Առուշի Մեսրոպյանը, ով զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ Գ.Մեսրոպյանը վնասվածքն ստացել է՝ ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), կատարվում է նախաքննություն:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

1