Մարզահրապարակի բացում Ստեփանակերտի Հին Արմենավան թաղամասում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մարզահրապարակի բացում Ստեփանակերտի Հին Արմենավան թաղամասում

Մարզահրապարակի բացում Ստեփանակերտի Հին Արմենավան թաղամասում

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 6-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի Հին Արմենավան թաղամասում մարզահրապարակի բացման հանդիսավոր արարողությանը:

 

 Երկրի ղեկավարը կարեւորել է այսպիսի ենթակառուցվածքների առկայությունը մայրաքաղաք Ստեփանակերտում` նշելով, որ դրանք մեծապես նպաստում են ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացմանը, ինչպես նաեւ առողջ ապրելակերպի քարոզմանը:

 

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին եւ նախագիծը հովանավորած մյուս բարերարներին Արցախին օգնելու համար` նշելով, որ դա բարեկամության վառ դրսեւորումներից է:

 

Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր արտերկրից:

1