Մարաղա. 23 տարի առաջ հայը մորթվեց իր տանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մարաղա. 23 տարի առաջ հայը մորթվեց իր տանը

Մարաղա. 23 տարի առաջ հայը մորթվեց իր տանը

23 տարի առաջ այս օրը՝ 1992 թվականի ապրիլի 10-ի առավոտյան,  տեղի ունեցավ  Մարաղա գյուղի հրետակոծությունը։ Կեսօրին ադրբեջանական «Գուրթուլուշ» բատալյոնը (1000 զինվոր), 20 զրահամեքենայի ուղեկցությամբ, մտավ գյուղ։ Պաշտպանական ուժերը (60 հոգի) տեսնելով, որ չեն կարող դիմադրել անհավասար ուժին՝ նահանջեցին՝ զգուշացնելով գյուղի բնակիչներին։ Հիմնական բնակչությունը լքեց գյուղը։ Ծերունիները և հաշմանդամները պատսպարվեցին նկուղներում։ Հաջորդ օրը հայերը գյուղը ետ գրավեցին և գտան 43 խաղաղ բնակչի դիակ. մի քանիսը գլխատված էին, մյուսները՝ այրված կամ աչքերը հանված:

 

Այսօր Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղում՝ անմեղ զոհերի հիշատակն անմահացնող հուշարձանի մոտ,  տեղի  ունեցավ միջոցառում՝ ի հիշատակ Մարաղայի կոտորածի: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահի խորհրդական, ՀՅԴ անդամ Գեորգի Պետրոսյանը եւ  Հայ օգնության միության Արցախի միավորի ատենապետուհի Արմինե Հարությունյանը:

 

 

 

 

Ելույթով հանդես եկավ Գեորգի Պետրոսյանը՝ ներկայացնելով պատմական ճշմարտությունը եւ այն անտարբերությունը, որն առա այսօր ցուցաբերում է աշխարհը՝ լռելով ու չդատապարտելով Մարաղայում իրագործված կոտորածը:

 

 

 

 

 

1