Մահացել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Մահացել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը

Մահացել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը

58 տարեկանում մահացել է երկիրը 14 տարի ղեկավարած Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը: Նա քաղցկեղով հիվանդ էր, 2011 թվականին քաղցկեցի հեռացման նպատակով Կուբայում վիրահատություն էր տարել, որից հետո անընդհատ բուժումներ էր ստանում՝ քիմիոթերապիայի կուրսերով:

 

 

 

Վենեսուելայում 7-օրյա սուգ է հայտարարվել: Հուղարկավորությունը տեղի կունենա ուրբաթ: Արդեն հայտարարվել է, որ արարողությանը կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ նրա կողմնակիցները կկրեն Վենեսուելայի ազգային դրոշի երեք գույներով շապիկներ:

 

 

Նախագահի պաշտոնը ժամանակավորապես կստանձնի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն՝ մինչեւ կանցկացվեն նոր ընտրություներ: Դրանց ժամկետների մասին, ըստ սահմանադրության, կհայտարարվի 30 օրվա ընթացքում:

 

 

Նախագահի մահվան լուրը հայտարարելուց հետո, այն հիվանդանոցի բակում, որտեղ Չավեսն անցկացրեց վերջին ժամերը, հարյուրավոր վենեսուլեացիներ էին հավաքվել՝ “Մենք բոլորս Չավես ենք”, “Չավեսը ողջ է” կարգախոսերով:

 

 

 

Ուգո Չավեսը ծնվել էր 1954 թվականի հուլիսի 28-ին, ուսուցիչների ընտանիքում: 1975 թվականին ավարտել էր Ռազմական ակադեմիան: Ուներ 4 երեխա: 1998 թվականի ընտրություններում հաղթանակ տանելով՝ առաջին անգամ ստանձնել էր իշխանության ղեկը: 2000 թվականին, նոր սահմանադրությամբ, վերընտրվել՝ պաշտոնավարման 6 տարվա ժամկետով: 2006-ին ձայների 63 տոկոսով վերընտրվել էր՝ ղեկավարելու եւս 6 տարի: 2010 թվականին Չավեսի գլխավորած կուսակցությունը հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով Ազգային Ասամբլեայի տեղերի մեծամասնությունը: 2012 թվականի հոկտեմբերի նախագահական ընտրություններում 3-րդ անգամ Չավեսը հաղթանակ տարավ:

1