Մահացել է ջազի համաշխարհային աստղ Ալ Ջերոն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » մշակույթ » Մահացել է ջազի համաշխարհային աստղ Ալ Ջերոն

Մահացել է ջազի համաշխարհային աստղ Ալ Ջերոն

Լոս Անջելեսում փետրվարի 12-ի առավոտյան 76 տարեկանում մահացել է ամերիկացի ջազ-երգիչ, երաժիշտ, 7 «Գրեմմի» մրցանակի դափնեկիր Ալ Ջերոն: Ebony.com-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդագրություն է տարածել երգչի մենեջերը:

Վերջինիս խոսքով` երաժիշտը մահացել է հիվանդանոցում` հարազատներով շրջապատված: Մահվան պատճառը հաղորդագրության մեջ չի նշվում, սակայն ամերիկյան աղբյուրի տվյալներով` վերջին տարիներին երգչի մոտ շնչառական և սրտի հետ կապված խնդիրներ են եղել:

2008 թվականին «Ջազ-70» նախագծի շրջանակումնա այցելել է Հայաստան:

1