Մահացել է հայ բեմի եւ կինոյի նահապետ Սոս Սարգսյանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Մահացել է հայ բեմի եւ կինոյի նահապետ Սոս Սարգսյանը

Մահացել է հայ բեմի եւ կինոյի նահապետ Սոս Սարգսյանը

84 տարեկան հասակում կյանքից հեռացել է   անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ,  հայ բեմի եւ կինոյի նահապետ Սոս Սարգսյանը:

 

Սոս Սարգսյանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։ 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան։

 

1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։

1954-1991թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։

 

1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։

1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորն է, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։

2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս» ֆիլմերը:

 
ՀՅԴ Արցախի կառույցն իր  ցավակցությունն է հայտնում Սոս Սարգսյանի ընտանիքին, բոլոր հարազատներին ու բարեկամներին` մեծ հայի, մեծ դերասանի, քաղաքական, հասարակական եւ կուսակցական  գործչի մահվան կապապցությամբ:

1