ՄԱԿ-ի ԱԽ-ն խստիվ դատապարտել Է Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռի արձակումը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » ՄԱԿ-ի ԱԽ-ն խստիվ դատապարտել Է Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռի արձակումը

ՄԱԿ-ի ԱԽ-ն խստիվ դատապարտել Է Հյուսիսային Կորեայի բալիստիկ հրթիռի արձակումը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստիվ դատապարտել է մայիսի 14-ին Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի նոր արձակումը, ինչպես նաեւ նախազգուշացրել է հետագա փորձարկումներին հակազդելու հնարավոր միջոցների մասին:
Փաստաթղթում, որը միաձայն ընդունվել է Չինաստանի նախաձեռնությամբ, ընդգծվում Է, որ ԿԺԴՀ-ն պետք Է «հրաժարվի հետագա միջուկային բալիստիկ հրթիռների փորձարկումներից», ինչը պահանջում են ՄԱԿ-ի ԱԽ-ի համապատասխան բանաձեւերը, ինչպես նաեւ դադարեցնի «վերին աստիճանի ապակայունացնող գործելակերպը»:
Հակառակ դեպքում Անվտանգության խորհուրդը հարկադրված կլինի ընդունել հետագա միջոցներ, այդ թվում՝ խստացնել Փհենյանի նկատմամբ արդեն սահմանված պատժամիջոցները:
1