ՄԱԿ-ը մտահոգված է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունների հետևանքներով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » ՄԱԿ-ը մտահոգված է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունների հետևանքներով

ՄԱԿ-ը մտահոգված է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի գործողությունների հետևանքներով

ՄԱԿ-ը մտահոգված է Սիրիայի հյուսիսում ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ Թուրքիայի գործողությունների հումանիտար հետևանքներով: Մասնավորապես խոսքը Էլ Բաբ քաղաքի մոտ զինյալ սիրիացի ընդդիմադիրների հետ համատեղ թուրքական ռազմական գործողության մասին: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:

«ՄԱԿ-ը մտահոգված է խաղաղ բնակիչների վիճակով, որոնց վրա ազդում են ԻՊ դեմ գործողությունները»,-ասել է Դյուժարիկը: Ըստ նրա, քաղաքն ու արվարձանները ավելի քան 30.000 մարդ է լքել, որոնք փախել եմ Ազազ, Ջարաբլուս, Մանբիջ և այլ շրջաններ: Բացի այդ, համաշխարհային կազմակերպությունը տեղեկություններ ունի մարտական գործողությունների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին:

Ըստ ՄԱԿ-ի, Էլ Բաբում է 5 000-8 000 խաղաղ բնակիչ կա, որոնց գրոհայինները թույլ չեն տալիս հեռանալ քաղաքից:

Անկարան մտադիր է «Եփրատի վահան» գործողության շրջանակում 45 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը:

1