ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման որոշումը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման որոշումը

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունել է Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման որոշումը

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Աստանայում կայացված որոշումը Սիրիայում խաղաղ կարգավորման և անվտանգության գոտիների ստեղծման վերաբերյալ:

«Չափազանց կարևոր է, որ այդ որոշումն իրոք բարելավի սիրիացիների կյանքը: Գլխավոր քարտուղարը ողջունում է զենքի բոլոր տեսակների համար սահմանված հրադադարի պարտավորությունները, հատկապես ավիացիայի, ինչպես նաև արագ, անվտանգ և անարգել հումանիտար օգնության ցուցաբերումը»,- ասվում է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մայիսի 4-ին սիրիական կարգավորման բանակցությունների մասնակիցներն Աստանայում հուշագիր են ստորագրել Սիրիայում 4 անվտանգության գոտի ստեղծելու մասին: Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան:

1