Ճարտար. Ավարտվում է ՍԲ Վարդանանց եկեղեցու շինարարությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ճարտար. Ավարտվում է ՍԲ Վարդանանց եկեղեցու շինարարությունը

Ճարտար. Ավարտվում է ՍԲ Վարդանանց եկեղեցու շինարարությունը

Ճարտարի սուրբ Վարդանանց եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2015 թվականին: Շինարարությունն այժմ ավարտման փուլում է:

Նախքան ՍԲ Վարդանանցի կառուցումը Ճարտարում միակ սրբավայրը Սուրբ Եղիշե վանքն էր համարվում, որը քաղաքից բավական հեռու է, բնակիչներից շատերի համար` անհասանելի: ՍԲ Վարդանանցի կառուցումը ոչ միայն օրհնաբեր կլինի ճարտարցիներին.Պսակադրության, մկրտության և այլ եկեղեցական տոների առիթով, ճարտարցիներն այլևս ստիպված չեն լինի հասնելու Ամարաս գործող վանք:

Սուրբ Վարդանանց եկեղեցին կառուցվում է ,,Հայկական գյուղերի զարգացման,, հիմնադրամի միջոցներով: Յուրատիպ ճարտարապետությամբ, երկգմբեթ ու 3 մուտքով աստծո տան զանգերը կղողանջեն 2018 թվականին:

Այժմ կատարվում են եկեղեցու ներքին հարդարման, երեսպատման, զուգահեռ` տարածքի բարեկարգման աշխատանքները: Երեսպատման քարի գույնը հատընտիր է. այն համապատասխանեցվել է տարածքում գտնվող մշակույթի տան քարի գույնին, ուշադրություն դարձնելով երիտասարդ քաղաքային համայնքի ճարտարապետական տեսքին:

1