Ղարաբաղում չկան օկուպացված տարածքներ, իսկ Թուրքիան անելիք չունի Արցախյան գործընթացում. Շարմազանով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Ղարաբաղում չկան օկուպացված տարածքներ, իսկ Թուրքիան անելիք չունի Արցախյան գործընթացում. Շարմազանով

Ղարաբաղում չկան օկուպացված տարածքներ, իսկ Թուրքիան անելիք չունի Արցախյան գործընթացում. Շարմազանով

Թուրքիայի պաշտպանության նախարար ևս մեկ անգամ ապացուցեց, որ Թուրքիան անելիք չունի Արցախյան գործընթացում: Այս մասին այսօր  ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիի այն հայտարարությանը, թե «Արցախն ադրբեջանական հող է, և այն պետք է ազատագրել Հայաստանի օկուպացիայից»։

Նրա խոսքերով՝  Թուրքիան հստակ ադրբեջանամետ ուղղվածություն ու կարծիք ունի, թե ռազմական, թե քաղաքական, թե տնտեսական օժանդակություն է ցույց տվել Ադրբեջանին, և Թուրքիան այն երկիրն է, որը սատարել է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությունը ապրիլյան պատերազմի ժամանակ:

«Այս հայտարարությամբ Թուրքիայի պաշտպանության նախարարը  ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ադրբեջանը ոչ այլ ինչ է, քան  երկրորդ թուրքական պետություն, որն առաջացել է քարտեզի վրա 1918 թ-ի մայիսի 27-ին թուրք Նուրի փաշայի զինվորական ինտերվեցիայի արդյունքում: Ինչ վերաբերում է օկուպացված տարածքներին, Ղարաբաղում չկան օկուպացված տարածքներ, Ադրբեջանն է օկուպացրել Արցախի տարածքները, իսկ Թուրքիան բոլորի աչքի առաջ օրը ցերեկով օկուպացրեց ԵՄ անդամ երկրի՝ Կիպրոսի 38 տոկոսը: Ով ով, բայց գոնե Թուրքիան չպիտի խոսի օկուպացիայից»,-ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

1