Ղազախստանն անում է հնարավորը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. Նազարբաև
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Ղազախստանն անում է հնարավորը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. Նազարբաև

Ղազախստանն անում է հնարավորը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար. Նազարբաև

Ղազախստանն անում է ամեն բան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար: Այդ մասին ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հայտարարությունում. հայտնում է Trend-ը:

Նա նշել է, որ Ղազախստանը  հավատարիմ է ՄԱԿ-ի կողմից ընդունված բանաձևերին, որոնց օգտին քվեարկել է: «Ընդհանրապես, Ղազախստանը լավ հարաբերություններ է պահպանում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի և Վրաստանի հետ: Եվ մենք կցանկանայինք, որ այստեղ լինի խաղաղություն, և հարցը լուծվի խաղաղ ճանապարհով… Դա համապատասխանում է ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովուրդների և բոլորիս շահերին: Բոլորս ապրում ենք միասին, մենք պետք է առևտրով զբաղվենք, ապրենք ու զարգանանք»,- ասել է Նազարբաևը:

1