Հ.Յ.Դ. Եւրոպայի երիտասարդական միութիւնների տարածաշրջանային խորհրդաժողով` Նիդերլանդների Ալկմաար քաղաքում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Հ.Յ.Դ. Եւրոպայի երիտասարդական միութիւնների տարածաշրջանային խորհրդաժողով` Նիդերլանդների Ալկմաար քաղաքում

Հ.Յ.Դ. Եւրոպայի երիտասարդական միութիւնների տարածաշրջանային խորհրդաժողով` Նիդերլանդների Ալկմաար քաղաքում

Հ.Յ.Դ. Եւրոպայի երիտասարդական միութիւնների տարածաշրջանային խորհրդաժողովը այսօր` Մայիսի 17-ին, իր աշխատանքներն սկսեց Նիդերլանդների Ալկմաար քաղաքում։ Խորհրդաժողովին մասնակցում են 42 երիտասարդներ Եւրոպայի 8 երկրներից` Բուլղարիա, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա, Աւստրիա, Յունաստան, Շուեդիա և Նիդերլանդներ։

 

 

Խորհրդաժողովին մասնակցում են Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ ընկեր Մկրտիչ Մկրտչեանը, Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու ընկեր Սարգիս Մկրտչեանը և Հ.Յ.Դ. Եւրոպայի պատասխանատու ընկերներ։ Խորհրդաժողովի ընդհանուր բնաբանն է «Հայութիւնը 2025 թ.»։ Եռօրեայ խորհրդաժողովի ընթացքում միութիւնները նախ ծանօթանալու են միմեանց իրավիճակի, գործունէութեան ու խնդիրների հետ։

 

 

Ապա քննարկելու են «Հայութիւնը 2025 թ.», «Եւրոպայի հայութիւնը 2025 թ.» և «Եւրոպահայ երիտասարդութիւնը 2025 թ.» նիւթերը։

Աշխատանոցներում յատկապէս փորձ է արուելու նորովի հայեացքով վեր հանել Եւրոպահայ երիտասարդութեան առջև ծառացած ներկայիս մարտահրաւէրները և դրանց լուծման ուղղութեամբ կիրառուելիք քայլերը։

 

 

Նախատեսուած է կլոր սեղան Նիդերլանդների հայ երիտասարդների մասնակցութեամբ։

 

 

Խորհրդաժողովի քննարկման առանցքային նիւթերից է այն, թէ Հ.Յ.Դ. Եւրոպայի երիտասարդական միութիւններն ինչպէս են կարող առաւել ներդրում ունենալ հայրենիքի հզօրացման և հայութեան հիմնախնդիրների լուծման գործու

1