Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն

  Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն
 Նախաձեռնող խմբի

Վերջերս ստանալով լուր` քաղաքացի Գուրգեն Արզումանյանից, որդու` Էդուարդ Գուրգենի Արզումանյանի առողջական ծանր կացության մասին, մենք` ներքոհիշյալ ուսանողներս, որոշել ենք կազմել նախաձեռնող խումբ և ստեղծել <<Էդուարդ Արզումանյանի օգնության ֆոնդ>>: Նախաձեռնող խմբի հիմնադիր ժողովը ( մասնակցությամբ Վլադիմիր Դոլուխանյանի, Սերյոժա Ավանեսյանի, Անժելիկա Զաքարյանի, Ժաննա Սարգսյանի, Հայկ Փարամազյանի, Գենադի Օհանյանի և Աշխեն Ավանեսյանի) տեղի է ունեցել 07.12.2012թ.                                              ք. Ստեփանակերտում,  որտեղ որոշվեց ստեղծել հանձնախումբ հետևյալ կազմով .

 

 

   1.Վլադիմիր Դոլուխանյան  — նախագահ

   2.Սերյոժա Ավանեսյան        — նախագահի տեղակալ

   3.Անժելիկա Զաքարյան       — քարտուղար

   4.Դավիթ Բեկլարյան            — ԱրՊՀ ներկայացուցիչ

   5.Շողեր Գևորգյան                — ”Գր.Նարեկացի Համ.” ներկայացուցիչ

   6.Տաթև Ավանեսյան             — ”ՀՊՃՀ Ստեփ. մ/ճյուղի” ներկայացուցիչ

   7.Ժաննա Սարգսյան            — ”Մ.Մաշտոց Համ.” ներկայացուցիչ

 

 

Հանձնախմբի նպատակն է զանազան ծրագրերի և միջոցառումների շնորհիվ հնարավորինս չափով օգնել Էդուարդ Արզումանյանի ` արտասահմանում վիրահատության համար գումարի հայթայթմանը և նպաստել երեխայի առողջական վիճակի վերջնական բարելավմանը: Այս ամենի իրականացման համար հանձնախումբը աշխատելու է կամավորի սկզբունքով և կամավորների հետ, ինչպես նաև համագործակցելու է բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ, ովքեր շահագրգռվաց կլինեն մեր վերջնական նպատակին հասնելուն :

Այս նախաձեռնությանը առաջինը արձագանքեցին ուսանողները, այդ իսկ պատճառով մեր առաջիկա ծրագրերի իրականացումը հիմնականում կապված է նրանց ակտիվության և փոխհամագործակցության արդյունավետության հետ: Ծրագրերից հավաքված ողջ հասույթը լրիվությամբ փոխանցվելու է Արցախբանկում Գուրգեն Էդուարդի Արզումանյանի անվամբ բացված 22300810465301 հաշվեհամարին :

1