«Սոսե» մանկապարտեզի նոր շենքի բացումը կայանալու է սեպտեմբերին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » «Սոսե» մանկապարտեզի նոր շենքի բացումը կայանալու է սեպտեմբերին

«Սոսե» մանկապարտեզի նոր շենքի բացումը կայանալու է սեպտեմբերին

Սեպտեմբերի 6-ին տեղի է ունենալու ՀՕՄ-ի Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի նոր շենքի բացման արարողությունը:

Շենքի շինարարական աշխատանքներին աջակցելու նպատակով հուլիսի 7-ին Հայ Օգնության Միության Արցախի մասնաճյուղի նախաձեռնությամբ կայացել է միջոցառում-վիճակախաղ: Այս մասին տեղեկացրել է ՀՕՄ-ի Արցախի մասնաճյուղի ատենապետուհի Ռուզաննա Աբրահամյանը և հավելել, որ նախաձեռնությունը հաջողվել է, այն անցել է ուրախ ու արդար մթնոլորտում:

Ընդհանուր առմամբ իրացվել է 300 տոմս, խաղարկվել՝ փոքրիկների համար նախատեսված 25 նվեր: Հաջողակներին «ընտրել են» «Սոսե» մանկապարտեզի սաները:

Ելնելով ձեռնարկի հաջող ընթացքից և արդյունքներից, կազմակերպիչները խոստանում են այն ավանդական դարձնել և հասույթն ուղղել «Սոսե» մանկապարտեզների խնդիրների լուծմանը:

Ներկայումս Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզը ժամանակավորապես գործում է Ստեփանակերտի նախկին 6-րդ դպրոցի մասնաշենքերից մեկում:

1