Հրեան ամեն օր է վճարում ազգային տուրք ու չի տրտնջում....
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հրեան ամեն օր է վճարում ազգային տուրք ու չի տրտնջում....

Հրեան ամեն օր է վճարում ազգային տուրք ու չի տրտնջում….

1948 թվականին, երբ Հրեաները հիմնում էին Իսրայել պետությունը, կարևորագույն երեք խնդիր վճռեցին.

 

Ա.  Որպեսզի կայանա Իսրայել պետությունը անհրաժեշտ է ունենալ երկիրը սիրող քաղաքացիներ: Առանց դրա անհնար է պետականություն ունենալ:

 

Բ.  Հրեաներին պետք չէ մեծ ժողովուրդ դարձնել, նրանք այդպիսին են:

 

Գ. Պետությունը պետք է հիմնեն մեծ անհատականությունները:              

 

Երեքն էլ լուծեցին Հրեաները, որի արդյունքում ծնվեց ու հզորացավ Իսրայել պետությունը:  Ես կթվարկեմ Իսրայել պետության հիմնադիրներին, դուք մտովի փոր ձեք զուգահեռներ տանել ՄԵՐ ու ՆՐԱՆՑ միջև.

 

Պետությունը հիմնեցին (արարեցին) մեծ անհատականություններ. ԴԱՎԻԴ ԲԵՆ-ԳՈՒՐԻՈՆ, ԳՈԼԴԱ ՄԵՅԵՐ, ՄՈՇԵ ԴԱՅԱՆ:  Նրանց համբացը որպես վառ անհատականություններ վաղուց դուրս է եկել Իսրայելի սահմաններից ու դարձել Համաշխարհային պատմության սեփականությունը: ՄԻ ակնանի Մոշե Դայանի  դեմքը հազարների մեջ չեմ շփոթի, նա նույնիսկ հրաժարվեց պլաստիկ վիրահատությունից, մնալով որպես իր տառապած ժողովրդի խորհրդանիշ: / «Պատմություն Իսրայել պետության 1896-2005», էջ 17-18/ :

 

 Գտա՞ք նմանություն…

 

…Մի քանի օրից դրամահավաք կսկսվի. Ինչո՞ւ է Հայ մարդը տրտնջալով ու չկամությամբ ձեռքը գրպանը կամ դրամապանակին տանում, ինչո՞ւ սփյուռքում ապրողը մատնացույց է անում իր հաշվին «հարստացած»գյադային ու ասում.  « Ալ բավ է… հոգնեցանք…»  Ինչո՞ւ… Որովհետև քնում ու արթնանում ենք  «Ապահով Հայաստանում»…

 

Հրեան ամեն օր է վճարում ազգային տուրք ու չի տրտնջում….

 

Սպարտակ Ղարաբաղցյան

1