ՀՐԱՏԱՊ. Նոր զոհ Արցախի սահմանին
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մոտ 2 ժամ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառել է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի տեղեկությունների համաձայն՝ օգոստսի 4-ին հակառակորդի դիպուկահարի կրակոցի ԼՂՀ հյուսիսային սահմաններին տեղակայված դիրքերից մեկում զոհվել է 1971թ. ծնված կրտսեր սերժանտ Արամ Մկրտիչի Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ տվյալներով հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարման արդյունքում ադրբեջանական կողմը ունեցլ է 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ, իսկ հայկական կողմը ՝ 5 զոհ և և 7 վիրավոր: