Հրանտ Մարգարյան. Ինչքանո՞վ ենք մենք գործադիրում ներկայացված իբրեւ Դաշնակցություն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հրանտ Մարգարյան. Ինչքանո՞վ ենք մենք գործադիրում ներկայացված իբրեւ Դաշնակցություն

Հրանտ Մարգարյան. Ինչքանո՞վ ենք մենք գործադիրում ներկայացված իբրեւ Դաշնակցություն

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2017թ. հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հերթական համատեղ ընդլայնված նիստը: Անդրադարձ կատարվեց կուսակցության կազմակերպական վիճակին և անելիքներին, քննարկվեց երկրում առկա սոցիալ-տնտեսական ընդհանուր իրավիճակը, Հայաստանի պետական կառավարման համակարգում ՀՅԴ գործունեությունը: Ներկայացվեցին քաղաքական կոալիցիայի շրջանակներում ստանձնած ոլորտներում առկա հիմնախնդիրներն ու ընթացող բարեփոխումները:

Հանդես գալով բացման խոսքով՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ կարևոր է անդրադառնալ՝ արդյոք, մաս կազմելով Հայաստանի պետական կառավարման գործին, իրականացվու՞մ են Դաշնակցության առաջադրած նպատակներն ու խնդիրները, քաղաքական համագործակցությունն ու հանձն առած պատասխանատվությունը, ապահովու՞մ են երկրի զարգացման դրական ընթացքը:

1