Հռոմի պապը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Միջազգային » Հռոմի պապը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Հռոմի պապը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպել է Կիլիկիայի Կաթողիկ հայերի հոգեւոր առաջնորդ Ներսես Բեդրոս XIX եւ նրա հետ Հռոմ ժամանած պատվիրակության հետ:

 

 

Հանդիպման ընթացքում հյուրերը հայտնել են, որ նրանք Հայոց Ցեղասպանության ժառանգներն են: Հռոմի պապը դրան ի պատասխան ասել է.

 

 

«20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը հենց հայերինն էր»:

 

 

Դեռեւս 7 տարի առաջ, երբ պապը, այն ժամանակ` Խորխե Մարիո Բերգոլիո անունն էր կրում, հայտարարել էր, որ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց Ցեղասպանությունը, որ կատարել է հայ ազգի եւ ողջ մարդկության դեմ:

 

 

Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Ալֆոնսո Տաբակյանը հայտարարությունը համարել է շատ կարևոր, քանի որ Հռոմի պապի խոսքերը կարևոր նշանակություն ունեն յուրաքանչյուր պետության և կրոնի համար:

 

 

www.arfd.info

1