Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրը կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրը կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ

Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրը կազմակերպվել է ինտելեկտուալ խաղ

«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը «Մտքի ուժը» ՀԿ-ի հետ համատեղ ապրիլի 18-ին «Տիգրանակերտ» պետական պատմամշակույթային արգելոցի տարածքում հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպել է ինտելեկտուալ խաղ-մրցույթ:

Ինտելեկտուալ խաղ-մրցույթին մասնակցում էին 15 թիմ՝ ինչպես շրջաններից, այնպես էլ տարբեր կազմակերպություններից: Միջոցառումն ընթացավ բավականին ջերմ մթնոլորտում: Թիմերը փոքրիկ ճանաչողական զբոսանք իրականացրին արգելոցի տարածքում: Այնուհետև սկսվեց ինտելեկտուալ խաղ-մրցույթը: Միջոցառումանը բացման խոսքով և ինտելեկտուալ խաղի առաջին հարցի ներկայացմամբ հանդես եկավ Արցախի հանրապետության Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը: Ամբողջ խաղն անցավ գեղեցիկ ու սուր մրցակցային պայքարում: Ընդմիջումներն ուղեկցվում էին ազգային երգ ու պարով և հյուրասիրությամբ: Ինտելեկտուալ խաղ-մրցույթի ավարտից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը:

Բոլոր մասնակից թիմերը «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարատ Շահրամանյանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով: Մրցանակային երկրորդ և երրորդ տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին պատվոգրերով և արժեքավոր գրքերով, իսկ առաջին տեղը գրաված թիմը պատվոգրերով, արժեքավոր գրքերով և գավաթով:
1. Cerebrum թիմ (ԱրՊՀ) առաջին մրցանակային տեղ.
2. Քաշաթաղ թիմ (Քաշաթաղի շրջան) երկրորդ մրցանակային տեղ.
3. Արմենոիդ թիմ երրորդ մրցանակային տեղ.
Միջոցառումը իր խոսքով եզրափակեց «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարատ Շահրամանյանը:

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշելը առաջարկել է Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը (անգլ.՝ ICOMOS) 1982 թվականի ապրիլի 18-ին։ Այն 1983 թվականին ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ։ Նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկությունը մշակութային ժառանգության, նրանց խոցելիության մասին և անհրաժեշտ ջանքեր գործադրել նրա պաշտպանության և պահպանման համար։

«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ

1