Հունվարի 20-ին հակառակորդը կիրառել է բաժակի մեջ կաղապարված ձեռքի նռնակ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հունվարի 20-ին հակառակորդը կիրառել է բաժակի մեջ կաղապարված ձեռքի նռնակ

Հունվարի 20-ին հակառակորդը կիրառել է բաժակի մեջ կաղապարված ձեռքի նռնակ

Հունվարի 20-ին, արցախա-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդի կողմից՝ ականանետի արկի կիրառմամբ,  անօդաչու թռչող սարք օգտագործելուց հետո ՊԲ օրերատիվ տվյալներով պարզվել է, որ  նշված ուղղությանը հարակից մեկ այլ բնագծում ադրբեջանական զինուժը գործողության մեջ է դրել ևս մեկ հարվածային ԱԹՍ, բայց այս անգամ՝ ականանետի արկի փոխարեն կիրառելով սովորական բաժակի մեջ կաղապարված ձեռքի նռնակ:

Այս տնայնագործությամբ (кустарный) պատրաստված «ռազմատեխնիկական» միջոցը  դեռևս 20-րդ դարում կիրառում էին  աֆղանական մոջահեդները, իսկ ապա նաև «իսլամական պետության» ահաբեկիչները:

Հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում ՊԲ-ն որևէ կուրուստ չի ունեցել:

1