Հումանիտար օգնություն ՀՕՄ-ի ԱՄՆ Արեւմտյան շրջանի շրջանային վարչության կողմից
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հումանիտար օգնություն ՀՕՄ-ի ԱՄՆ Արեւմտյան շրջանի շրջանային վարչության կողմից

Հումանիտար օգնություն ՀՕՄ-ի ԱՄՆ Արեւմտյան շրջանի շրջանային վարչության կողմից

Ասկերանի վերածննդի 30-րդ տարեդարձի օրը Հայ օգնության միության Արցախի միավորի անդամները Ասկերանի շրջանային բուժմիավորման անձնակազմին են փոխանցել ՀՕՄ-ի ԱՄՆ Արեւմտյան շրջանի շրջանային վարչության  հումանիտար օժանդակությունը՝ հողաթափեր:

Ասկերանի շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն Գոհար Հակոբջանյանը իր եւ հիվանդանոցի անձնակազմի անունից շնորհակալություն է հայտնել օժանդակության համար:

IMG_1945

ՀՕՄ-ի Արցախի միավորի որոշմամբ՝ շուրջ 1600 ռետինե հողաթափեր տրամադրվելու են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի, Ստեփանակերտի «Մօր եւ մանկան առողջութեան պահպանման կենտրոն»-ի,  Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հիվանդանոցի, Ստեփանակերտում կառուցվող ուռուցքաբանական կենտրոնի եւ շրջկենտրոնների բուժհաստատությունների անձնակազմերին, իսկ թվով 1000 հողաթափեր տրամադրվելու են կարիքավոր ընտանիքներին:

IMG_1984

Հումանիտար օժանդակության տեղափոխմանն աջակցում է Արցախի առողջապահության նախարարությունը:

 

 

1