Հոլանդիայում Հայոց ցեղասպանությանն առնչվող երկու նախագծերը կքննարկվեն մինչև խորհրդարանի գարնանային արձակուրդը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Հոլանդիայում Հայոց ցեղասպանությանն առնչվող երկու նախագծերը կքննարկվեն մինչև խորհրդարանի գարնանային արձակուրդը

Հոլանդիայում Հայոց ցեղասպանությանն առնչվող երկու նախագծերը կքննարկվեն մինչև խորհրդարանի գարնանային արձակուրդը

Հոլանդիայում շրջանառության մեջ դրված Հայոց ցեղասպանության առնչությամբ օրենքների նախագծերը կքննարկվեն մինչև խորհրդարանի գարնանային արձակուրդը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՅԴ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, նախագծերը խորհրդարանը դեռ չի ընդունել: Փետրվարի 15-ին նախատեսվում էր խորհրդարանում պատգամավորական հարց ու պատասխանի ժամ, որտեղ նորից քննության առարկա պետք է լինեին Հայոց Ցեղասպանությանն առնչվող նախագծերը։

«Քննարկումը նախատեսված էր, սակայն այն հետաձգվել է: Կարծում ենք, որ մինչ խորհրդարանի գարնանային արձակուրդը՝ մոտ երկու շաբաթից, այդ նախագծերը կքննարկվեն: Ինչ վերաբերում է շրջանառվող տեղեկություններին, թե Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է, ապա կարծում եմ, որ որոշ լրատվամիջոցներ շտապողականություն են ցուցաբերել: Նման որոշում առայժմ թղթի վրա առկա չէ»,-ասաց Մասիս Աբրահամյանը` ավելացնելով, որ խորհրդարանի պատգամավորների շրջանում ներկայացված նախագծերի հետ կապված ընդհանուր առմամբ կա դրական տրամադրվածություն, փորձագետներն ու օրենսդիրները կասկած չունեն, որ նախագծերն ընդունվելու են:

1