Հնարավո՞ր է «համոզել» Facebook-ին, որ Ստեփանակերտի check in-ները Խանքենդի ցույց չտա. մեդիափորձագետի փորձը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Հնարավո՞ր է «համոզել» Facebook-ին, որ Ստեփանակերտի check in-ները Խանքենդի ցույց չտա. մեդիափորձագետի փորձը

Հնարավո՞ր է «համոզել» Facebook-ին, որ Ստեփանակերտի check in-ները Խանքենդի ցույց չտա. մեդիափորձագետի փորձը

«Ավելի  շատ քաղաքական խնդիր է: Քարտեզային ծրագրերը չեն ցանկանում մտնել քաղաքական հարցերի մեջ»,- Երևանում ընթացող «Ճգնաժամից դեպի զարգացում՝ սնվելով հաղորդակցությամբ» թեմայով ֆորումի ժամանակ ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կարելի է լուծել  խնդիրը, երբ Ստեփանակերտում գտնվողը մարդը Ֆեյսբուք սոցիալական ցանցում  իր վայրը նշելիս (check in)  գրվում է ոչ թե Ստեփանակերտ, այլ «Խանքենդի»:

Ս. Մարտիրոսյանն ասաց, որ  այդ ծառայությունը Ֆեյբսուքը չի մատուցում, այլ վերջինիս  հետ համագործակցող մեկ այլ ընկերություն:

«Իրենք ասում են մեզ թուղթ ցույց տվեք, որտեղ գրված է, որ Արցախն առանձին երկիր է: Մենք էլ ասում ենք, որ պրոբլեմ կա, բանակցային գործընթացում մենք չենք ճանաչում Արցախը, որովհետև դա մեր կողմից կոմպրոմիս է:: Ասում են՝ թուղթ ցույց տվեք, որտեղ նշված է, որ Արցախն առանձին երկիր է: Բարդ հարց է, այս պահին չգիտեմ՝ ինչպես պետք է լուծվի»,- ասաց մեդիափորձագետը:

Ֆորումի ժամանակ Բրենդինգի, մարքեթինգի և հաղորդակցության ոլորտներում գործող «DonValley» ընկերության գործադիր տնօրեն Սոլլի Մոենգը հետաքրքրվեց, թե արդյո՞ք Հայաստանում կան իրավական նորմեր, որոնք թելադրում են մարդկանց, թե ինչպես օգտվել սոցիալական կայքերից:

IP Marketing-ի համահիմնադիր Արսեն Սուլթանյանն ասաց, որ չկան հատուկ սահմանափակումներ, ընդ որում նույնիսկ կան կարծիքներ, որ չափազանց ազատականացված է:

«Բովանդակության առումով ազատականցված է, սահմանափակումներ որպես այդպիսին չկան,  ի տարբերություն մեր հարևան որոշ երկրների»,- նշեց նա:

ՏՏ և մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանն ասաց, որ հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանում «Գուգլի» գովազդները լավ չեն աշխատում:

Փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանը բավականին վատ իրավիճակում է գտնվում քարտեզային հարցերում:

«Մենք օգտվում ենք «Գուգլի» ամենատափակ ծառայություններից, մնացած բոլոր ծառայությունները մեզ մոտ չեն աշխատում: Այնպես չէ, որ փոքր երկիր ենք, դրա համար, հարևան Վրաստանում, Ադրբեջանում ծառայությունների մեծ մասն աշխատում են: Կարծում եմ՝ մենք պետք է «Գուգլին» ցույց տանք, որ գոյություն ունենք»,- հավալեց նա:

Ս. Մարտիրոսյանի խոսքով, գուցե խնդիր կա պետականորեն այս հարցը դնել:

panorama.am

1