ՀՅԴ 122-ամյակը նշվեց Կովսականում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » ՀՅԴ 122-ամյակը նշվեց Կովսականում

ՀՅԴ 122-ամյակը նշվեց Կովսականում

Այս տարի ՀՅԴ 122-ամյակը նշվեց նաեւ Արցախի հարավային` Կովսական քաղաքում: Այստեղ էին հավաքվել հարեւան գյուղերի բնակիչներ, ովքեր կովսականցիների հետ միասին նշեցին ՀՅ Դաշնակցւթյան հերթական տարեդարձը: Կովսականում էին ԼՂՀ Ազգային Ժողովի ՙԴաշնակցություն՚ խմբակցության պատգամավորներ, Քաշաթաղի շրջանի վրչակազամի    ղեկավարի տեղակալ Արտավազդ Ալեքսանյանը, շրջանի վարչակազմի  աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Վարիչ Մարմնի ներկայացուցիչներ: Կովսականցիների հետ ՀՅԴ տարեդարձը նշելու էին եկել ՀՅԴ Քաշաթաղի ՙՄիջնաբերդ՚ կոմիտեության ընկերները:

 

 

 

 

Միջոցառման հանդիսավոր, պաշտոնական մասում ելույթ ունեցավ ընկ. Սամվել Քոչարյանը, ով մասնավորապես նշեց. ՙՍիրելի հայրենակիցներ, սովորաբար ամեն տարի դեկտեմբեր ամսին նշվում է ՀՅԴ ամյակը: Այս տարի եւ այս ամիս աշխարհի շատ երկրերում, շատ քաղաքներում նշվում է ՀՅ Դաշնակցությայն 122 -ամյակը: Այժմ այստեղ` Կովսական քաղաքում մենք նույնպես նշում ենք կուսակցության ամյակը: Կուսակցությունը գործում է ի բարորություն մեր ժողովրդի, հանուն մեր պետության զարգացման, հզորացման, ազգային արժեքների պաշպանման: Այժմ, ես կցանկանամ, խոսել հատկապես մեր շրջանում` Քաշաթաղում կուսակցության գործունեության վերաբերյալ: Դա հիմնականում շրջանի վերաբնակեցման օժանդայության, տնտեսական զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներն են: Լիբանանում ՀՅԴ ՙԱրցախ՚ ֆոնտը արդեն մի քանի տարի է շրջանի բնակիչներին տրամադրում է անասնապահական վարկեր, խոշոր եղջերավոր անասուներ բաժանում բնակիչներին, օժանդակում այլ խնդիրների իրագործմանը: Այս տարի սիրիահայության ծանր կացության օժանդակության նպատակով ՀՅ Դաշնակցությունը կյանքի է կոչել ՙՕգնիր եղբորդ՚ նախաձեռնույթունը, որն տարբեր կերպ օգնություն է տրամադրում ինչպես Սիրիայում ապրող մեր հայրենակիցներին, այնպես էլ` Քաշաթաղում հաստատված սիրիահայ ընտանիքներին: Դաշնակցությունը շարունակում է իր ակտիվ գործունեությունը եւ դեռ շատ անելիքներ ունի շրջանում: Դաշնակցությունը ժողովրդի կողքին է ե’ւ ուրախ ե’ւ ծանր պահերին՚:

 

 

 

 

ՀՅԴ 122-ամյակի տոնակատարության առիթով կովսականցիներին խոսք հղեց ԱԺ ՙԴաշնակցություն՚ մբակցության պատգամավոր Կամո Մարտիրոսյանը. ՙՍիրելիներս, այսօր Դաշնակցության 122-ամյակն է, եկեք շնորհավորենք բոլորս միմյանց, քանզի Դաշնակցությունը, ոչ միայն դաշնակցականների, այլեւ ողջ հայության կուսակցությունն է: Դաշնակությունն իր 122 -ամյա եւ երիտասարդ կյանքը ամբողջությամբ նվիրել է հայ ժողովրդին: Դժվար է այսօր ամբողջությամբ խոսել կուսակցության կյանքի եւ գործունեության մասին: Մենք այնքան չենք սիրում խոսել մեր արածի, որքան մեր ապագայի մասին. մեր նպատակը բոլորիդ հայտնի է եւ ամփոփող` մենք կերտում ենք ազատ, անկախ եւ միացյալ հայրենիք: Եկենք ասենք` շնորհավոր ծնունդդ Դաշնակցություն՚ :

 

 

ՀՅԴ 122-ամյակի տոնակատարության օրը Կովսականի, Մուշի եւ Դիցմայրիի համայքներից 16 պատանիներ եւ երիտասարդներ խոստում են տվել եւ համալրել ՀՅԴ Արցախի երիտպատանեկան միության շարքերը:

 

 

 

Նորեկ ԱԵՄ-ականներին շնորհավերել եւ նրանց հետ հանդիպել են ՀՅԴ ԱԵՄ Վարիչ Մարմնի ընկերներ Ալյոնա Դադամյանը եւ Սարգիս Ասատրյանը: Երիտասարդներին կոչով հանդես է եկել Քաշաթաղի շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանը. ՙՍիրելի բարեկամներ, սիրելի երիտասարդներ, մեր սերունդը պատերազմի դաշտում հաղթանակ տարավ, ազատագրեց մեր երկիրը, պատերազմից հետո աշխատանք տարավ, վերաբնակեցման ծրագիր է իրականացնում երկրում: Մենք մեր երիտասարդ սերնդի վաղվա օրվա համար պայմաններ ենք ստեղծել: Մեր երիտասարդ սերունդը պետք է եւ, համոզված եմ, որ կկարողանա անել ավելին: Դուք մեր արժանի փոխարինողն եք լինելու, շարունակելու եք մեր գործը: ՀՅԴ երիտասարդական միությունները ամբողջ աշխարհում եւ Հայաստանում ու Արցախում գործում են ի նպաստ մեր երկրի, երիտասարդական դաշտի կայացման, ազգային դաստիարակության: Շրջանում ակտիվ աշխատանք է կատարում ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միությունը: Այն երիտասարդները, ովքեր այսօր դարձան ՀՅԴ երիտասարդական միության անդամներ, հուսով եմ, որ կկարողանանն իրենց օրինակով, իրենց նվիրվածությամբ պիտանի դառնալ այն հայրենանվեր գործին, որը սկսվել ու շարունակվում է մինչ օրս՚:

 

 

 

Դ. Դավթյանը, խոսեց նաեւ Կովսականում ապրող սիրիահայության խնդիրների մասին, նշեց, որ Ստեփանակերտում երիտասարդական կազմակերպությունները, առանձին երիտասարդներ անկողիններ են հավաքել, ձեռք բերել եւ այս օրերին պետք է ուղարկեն Կովսական, նրանք նաեւ դրամահավաք են կազմակերպել եւ գումարը նույնպես կհատկացնեն Քաշաթաղում ապրող սիրիահայերին: Շրջանի վարչակազմի աշխատակազմի ղեկավարը խոսեց նաեւ Կովսականում սիրիահայերի համար կառուցվող շենքի մասին, նշելով, որ ոչ ոք անմասը չի մնացել այս գործում: ԼՂՀ կառավարություն շինանյութ է տրամադրել շենքի կառուցման եւ վերանորոգման համար, գումարը տրամադրել է ՙՕգնիր եղբորդ՚ նախաձեռնությունը եւ Կիլիկիո կաթողիկոսությունը:

 

 

 

ՀՅԴ 122-ամյակի շնորհավորական խոսք ասաց Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ալեքսանյանը. ՙՍիրելի ներկաներ, ողջունում եւ շնորհավորում եմ ՀՅԴ 122-ամյակը: Բոլորիս համար տեսանելի է Դաշնակցության գործությունը թե Հայաստանի հանրապետությունում, թե Արցախի Հանրապետությունում, եւ թե աշխարհի տարբեր երկրներում: Քաջատեղյակ եմ, թե որ կուսակցությունը ինչով է զբաղված, ինչ գործությունթյուն է ծավալում, երախտամարտ ենք եւ հարգում ենք Դաշնակցության դարից ավելի տեւող հայրենանվեր գործունեությունը՚:

 

 

 

Արտավազդ Ալեքսանյանը կուսակցության երիտպատանեկան շարքերը համալրած երիտասարդներին հորդորել է դաստիարակվել նույն ոգով ու հայրենասիրությամբ, ինչպես եղել են եւ կան իրենց ավագ ընկերները: Պարոն Ալեքսանյանը, խոսելով շրջան այցելած եւ շրջանում ապրող սիրիահայերի մասին, նշեց, որ անկախ կուսակցական պատկանելիությունից, բոլորը պարտավոր են օգնել եւ օժանդակել մեր հայրենակիցներին, ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել, լինել իրենց կողքին, անել ամեն ինչ, որպեսզի այս շրջանում վերաբնակեցված սիրիահայերը զգան իրենց որպես շրջանի լիարժեք բնակիչներ:

 

 

 

Կուսակցությանը շնորհավորեց եւ երախտագիտության խոսք ասաց նաեւ Կովսականի քաղաքապետ Ռազմիկ Մարգարյանը, նշելով , որ ոչ միայն ծանոթ, այլ նաեւ զգացել են կուսակցության գործունեությունը, եւ միշտ պատրաստ են սատար կանգնելու քաղաքի զարգացմանն ուղղված կուսակցության բոլոր ծրագրերին: Կուսակցությանը շնորհավորեց եւ կուսակցության ծրագրերին հաջողություն մաղթեց Կովսականի Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցի տնօրեն Սերոբ Քարամյանը: Կովսականի երիտասարդության եւ պատանիների հետ ակտիվ աշխատանք է տանում վերջերս ընտանիքով Կովսական տեփափոխված եւ այնտեղ բնակվող Կարենը, ով քաղաքում հիմնել է պարի եւ երգի խմբեր, կազմակերպում պատանիների հետաքրքիր ժամանցը: Մեկ օր լինելով Կովսականում եւ շփվելով քաղաքի բնակչության հետ, ովքեր տարբեր տարիների քաղաք են եկել Երեւանից, Վանաձորից, Ղամշլիից, Բերձորից ինչպես նաեւ բռնի տեղահանված Ադրբեջանի հայկական բնակավայրերից, նկատելի է, թե զարմանալիորեն ինչպես են ապրում համախմբված համայնքային կյանքով եւ ամեն օրը ապրում են մեծ հույսով` զարգացած եւ մարդաշատ քաղաքում ապրելու տեսլականով:

 

 

Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ

1