ՀՅԴ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեի անդամներն այցելել են Ստեփանակերտի Թումո կենտրոն
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեի անդամներն այցելել են Ստեփանակերտի Թումո կենտրոն

ՀՅԴ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեի անդամներն այցելել են Ստեփանակերտի Թումո կենտրոն

ՀՅԴ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեի անդամները դեկտեմբերի 8-ին այցելել են Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, հանդիպում ունեցել կենտրոնի ղեկավար Կորյուն Խաչատուրյանի հետ:

Հանդիպման ընթացքում կոմիտեի ներկայացուցիչ Սևակ Խաչատրյանը տեղեկացրել է, որ ՀՅԴ «Արթուր Մկրտչյան» կոմիտեն որոշում է կայացրել այցելել Ստեփանակերտում գործող մի շարք հաստատություններ և կենտրոններ, որի շրջանակներում առաջին այցելությունը կայացել է Թումո կենտրոն՝ հետագա համագործակցության հիմքեր ստեղծելու և միմյանց օգտակար լինելու նապատակով:

Թումոյի ղեկավարը ներկայացրել է կենտրոնի գործունեությունը, դասընթացների բնույթը և բովանդակությունը՝ նշելով, որ Ստեփանակերտի Թումո կենտրոն են հաճախում 12-19 տարեկան 1200 ուսանողներ, որոնցից 200-ը հաճախում են շրջաններից՝ ԱՀ կառավարության տրամադրած տրանսպորտային միջոցներով:

Այնուհետև կոմիտեի անդամները շրջայց են կատարել կենտրոնի տարածքում, ծանոթացել պարապմունքների ընթացքին:

1