ՀՅԴ-ՍԴՀԿ-ՌԱԿ հանդիպում՝ Բէյրութում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » ՀՅԴ-ՍԴՀԿ-ՌԱԿ հանդիպում՝ Բէյրութում

ՀՅԴ-ՍԴՀԿ-ՌԱԿ հանդիպում՝ Բէյրութում

Բէյրութի Թեքէեան կենտրոնում դեկտ. 6-ին տեղի է ունեցել հայ աւանդական երեք կուսակցութիւնների ղեկավար մարմինների ժողով: Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւնը ներկայացրել են Կենտրոնական վարչութեան ատենապետ Յակոբ Տիգրանեանը, փոխատենապետ Սեպուհ Գալփաքեանը եւ Շաւարշ Ակինեանը:

 

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պատւիրակութիւնը գլխաւորել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը, իսկ Ռամկավար Ազատական կուսակցութեան պատւիրակութիւնը ղեկավարել է ՌԱԿ-ի ատենապետ Մայք Խարապեանը:

 

Քննարկւել են երեք կուսակցութիւններին յուզող հարցեր, հայ ժողովրդի ու Հայաստանի առջեւ ծառացած մարտահրաւէրները, ինչպէս նաեւ համահայկական ծրագրերը միասին իրականացնելու հնարաւորութիւնները:

1