ՀՅԴ պատվիրակությունը մասնակցել է Սոցինտերնի 25-րդ կոնգրեսին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՀՅԴ պատվիրակությունը մասնակցել է Սոցինտերնի 25-րդ կոնգրեսին

ՀՅԴ պատվիրակությունը մասնակցել է Սոցինտերնի 25-րդ կոնգրեսին

Միջազգային Ընկերվարականը (Սոցինտերն) մարտի 2-4-ը գումարեց իր 25-րդ Կոնգրեսը՝ Կոլոմբիայի Կարթագենա (Cartagena) քաղաքում: Կոնգրեսին մասնակցում էին 86 կուսակցությունների եւ կազմակերպությունների ավելի քան 350 պատվիրակներ եւ հրավիրյալներ՝ իշխող կոալիցիոն կառավարության մաս կազմող Կոլումբիական Ազատական կուսակցության հյուրընկալությամբ։

Ժողովին մասնակցեց նաեւ Հայ Յեղափոխական Դաշնակցության պատվիրակությունը՝ Միջազգային Ընկերվարականում Հ.Յ.Դ. ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին ընկերներ Վաչե Թովմասյանը (Ա.Մ.Ն. Արեւմտյան շրջան) եւ Հակոբ Ակոբյանը (Վանգուվր, Կանադա)։

Կոնգրեսն ընդունեց բանաձեւեր՝ Արցախի հարցի եւ Հայոց Ցեղասպանության մասին:
Մարիո Նալբանդյանը վերընտրվեց կազմակերպության փոխնախագահ:

arfd.am

1488784009-5393

1