ՀՅԴ ուսանողական միությունը պահանջներ է ներկայացնում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » ՀՅԴ <<Նիկոլ Աղբալյան>> ուսանողական միությունը պահանջներ է ներկայացնում

ՀՅԴ <<Նիկոլ Աղբալյան>> ուսանողական միությունը պահանջներ է ներկայացնում

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ուղերձ է հղել ուսանողությանը։ Ուղերձում նշվում է, որ ուսանողության խնդիրների հետ կապված միությունը բողոքի երթ է կազմակերպում և կոչ է անում միանալ իրենց։

«ՀՀ տարածքում գործող բուհերի ուսանողական խորհուրդներին և հասարակական միություններին, քաղաքական կազմակերպությունների երիտթևերին
Հարգելի ուսանողներ,

Ուսանողությանն առնչվող մի շարք խնդիրներ կան, որոնք տարիներ շարունակ լուծում չեն ստանում: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նոյեմբերի 15-ին նախաձեռնելու է բողոքի երթ, որի մասնակիցները կառավարությանն են հանձնելու մեր պահանջներն ամփոփող ուղերձ և առաջարկների փաթեթ: «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կոչ է անում միանալ այս նախաձեռնությանը և պայքարել մեր իրավունքների համար:

Մենք կոչ ենք անում ուսանողական խորհուրդներին և հասարակական, քաղաքական ուժերին միասին ոտքի ելնել մեր իրավունքների պաշտպանության համար և միասին ամրագրել մեր երկրում կայացվող ցանկացած անարդար որոշման դեմ պայքարելու վճռականություն:

Վերոնշյալ բողոքի միջոցառմանը առաջ են քաշվելու հետևյալ պահանջները.

1. Ուսանողների համար մետրոպոլիտենում ներդնել զեղչով մշտական տոմսերի համակարգ:

2. Մարզպետների վրա դնել տվյալ մարզի ուսանողների հաշվառման և տրանսպորտային փոխադրման կազմակերպման պարտականություն:

3. Բուհերի գործառույթների մեջ ներառել ուսանողական ճաշարանների ստեղծում՝ շահույթ չհետապնդող կազմակերպությունների կարգավիճակով:

4. Ուսման վարձի չափը պայմանավորել երկրում առկա որոշակի ցուցանիշներով: Ուսման վճարի չափը պետք է համադրելի լինի պետական պատվերի շրջանակներում տվյալ մասնագիտության գծով պետության կողմից ուսանողի համար կատարվող ծախսերին:

5. Ձևավորել ուսանողական նվազագույն զամբյուղ, որին համապատասխան սահմանել կրթաթոշակ և հետագայում ինդեքսավորել այն:

6. Ուսումնադասախոսական կազմին ներառել կառավարության ներդրած սոցիալական փաթեթում:

7. Ստեղծել հավասար պայմաններ ուսանողների քաղաքական գործունեության համար»,– ասված է միության ուղերձում։

 

1