ՀՅԴ-ն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակի միջոցառումները
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ-ն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակի միջոցառումները

ՀՅԴ-ն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակի միջոցառումները

Հունվարի 13-ին ՀՅԴ պատվիրակությունն այցելել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին:

Ըստ Asbarez-ի՝ պատվիրակության կազմում են եղել ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանն ու ԱՄՆ Արևելյան և Արևմտյան շրջանների Կենտրոնական կոմիտեների ներկայացուցիչներ Ջորջ Աղճայանը, Տարոն Տեր-Խաչատուրյանը, ինչպես նաև Վաշինգտոնի Հայ Դատի գրասենյակի ներկայացուցիչ Արամ Համբարյանը:

Հանդիպման ընթացքում արծարծվել են հատկապես ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն ու այս տարի Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյակի միջոցառումները:

1