ՀՅԴ-ն մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ-ն մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին

ՀՅԴ-ն մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին

Այսօր տրվել է Արցախի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի մեկնակը: Ընթերցողին ենք ներկայացնում ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի խոսքը Արցախի կառույցի մասնակցության եւ ակնկալիքների մասին «Ապառաժ»-ի հարցին ի պատասխան.

«ՀՅԴ-ն միշտ կարեւորել է ՏԻՄ համակարգի կայացման անհրաժեշտությունը:

Համոզված ենք, որ տեղական ինքնակառավարման մարմինների կայացումը կնպաստի մեր երկրի զարգացմանը: Մենք կարող ենք իրական զարգացում ունենալ միայն այն պարագայում, երբ պետական կառավարման համակարգում ապահովենք ազգաբնակչության մասնակցությունը:

Տեղական կառավարումը երկրի կառավարման համակարգում պետք է դառնա առանցքային նշանակություն ունեցող դրույթ:

Վերը նշվածի հիման վրա մեզ համար կարեւորվում են այս ընտրությունները:

ՀՅԴ Արցախի կառույցը բոլոր շրջաններում էլ պաշտպանում է առաջադրված համայնքի ղեկավարների եւ ավագանու թեկնածուներին: Դա վերաբերում է թե՛ շրջկենտրոններին, թե՛ գյուղական համայնքներին: Հատկապես կարեւորում ենք Ստեփանակերտը՝ որպես մայրաքաղաք, որտեղ պաշտպանում ենք քաղաքապետի թեկնածու Գրիգորի Սահակյանին:

ՀՅԴ Արցախի տեղական կառույցներն արդեն հանդիպումներ են ունեցել կուսակցության կողմից պաշտպանվող թեկնածուների հետ: Ակնկալում ենք՝ առավելագույն ներկայություն ապահովել համայնքների ղեկավարների  եւ ավագանիների կազմում»:

«Ապառաժ»

1