ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի եւ ՀՕՄ-ի պատվիրակությունը մասնակցեցին Հայաստանի անկախությանը նվիրված հանդիսությանը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի եւ ՀՕՄ-ի պատվիրակությունը մասնակցեցին Հայաստանի անկախությանը նվիրված հանդիսությանը

ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի եւ ՀՕՄ-ի պատվիրակությունը մասնակցեցին Հայաստանի անկախությանը նվիրված հանդիսությանը

ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի եւ ՀՕՄ-ի պատուիրակութիւնը մասնակցեցաւ Հայաստանի անկախութեան նուիրուած ՀՀ դեսպանատան հանդիսութեան

Հոկտեմբեր 10-ին Գանատայի մօտ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան մէջ կայացաւ պաշտօնական ընդունելութիւն‘ նուիրուած ՀՀ Անկախութլան 26-ամեակին եւ Հայաստանի ու Գանատայի միջեւ դիւանագիտական յարաբերութիւններու հաստատման 25-ամեակին:

Ընդունելութեան մասնակից էին Բաբգէն Արք. Չարեան, Աբգար Եպս. Յովակիմեան, 15 երկիրներու դեսպաններ, Գանատայի արտաքին գործոց նախարարութեան բարձրաստիճան ներկայացուցիչներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: ՀՅԴ Գանատայի կեդրոնական Կոմիտէի եւ ՀՕՄ-ի Գանատայի շրջանային վարչութեան ներկայացուցիչները, ինչպէս նաեւ ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Տէր խաչատուրեան նոյնպէս ներկայ էին ընդունելութեան։

Իր խօսքին մէջ դեսպան Լեւոն Մարտիրոսեան անդրադարձ կատարեց անկախութեան 26 տարիներու ընթացքին Հայաստանի Հանրապետութեան ձեռքբերումներուն եւ այդ ճանապարհին յաղթահարուած խոչընդոտներուն: Դեսպանը յատուկ կարեւորեց անցնող 26 տարիներու ընթացքին Սփիւռքի եւ յատկապէս գանատահայ համայնքի դերը Հայաստանի զարգացման գործընթացին մէջ:

1