ՀՅԴ ԼԵՄ-ի բանակումին մասնակցում են նաև Հայաստանից, Արցախից և այլ երկրներից մեկնած դաշնակցականներ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » ՀՅԴ ԼԵՄ-ի բանակումին մասնակցում են նաև Հայաստանից, Արցախից և այլ երկրներից մեկնած դաշնակցականներ

ՀՅԴ ԼԵՄ-ի բանակումին մասնակցում են նաև Հայաստանից, Արցախից և այլ երկրներից մեկնած դաշնակցականներ

Կիրակի օրը մեկնարկել է ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության կենտրոնական վարչության կազմակերպած` «Հանձնառու սլացքով» նշանաբանը որդեգրած տարեկան բանակումը:

ՀՅԴ ԼԵՄ-ի 45-ամյակի առիթով կազմակերպված բանակումին մասնակցում է շուրջ 105 ԼԵՄ-ական:

Բանակումի պաշտոնական բացումը կատարվել է Այնճարի ԼԵՄ-ի բանակավայրում`«Մշակ բանվոր» քայլերգով ու Հայաստանի, Լիբանանի եւ ՀՅԴ-ի դրոշներուն բարձրացման արարողությամբ:

Բանակումի ծրագիրը կրում է դաստիարկչական բնույթ, որն ընդգրկում է դասախոսություն, զարգացման մրցույթ, ինչպես նաև մարզական օրակարգեր:

Բացի ԼԵՄ-ականներից, բանակումին մասնակցում են նաև Հայաստանից, Արցախից, Ջավախքից, Իրանից և Սիրիայից մեկնած դաշնակցական երիտասարդներ:

1