ՀՅԴ երիտասարդականի մասնակցութիւնը ԵՍ-ի ժողովին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » ՀՅԴ երիտասարդականի մասնակցութիւնը ԵՍ-ի ժողովին

ՀՅԴ երիտասարդականի մասնակցութիւնը ԵՍ-ի ժողովին

2018 թվականի Նոյեմբերը 23-25-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցավ Եվրոպայի Երիտասարդ Ընկերվարականների (Young European Socialists) Բյուրոյի Ժողովը: ՀՅԴ Երիտասարդականի անունից ժողովին մասնակցում էր Սարինե Աբրահամյանը (Նիդերլանդներ):

Ժողովին մասնակցում էին ավելի քան 40 երիտասարդ ընկերվարականներ Եվրոպայի տարբեր երկրներից՝ Իսպանիա, Պորտուգալիա, Բուլղարիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Հունաստան, Բելգիա, Ֆինլանդիա, Դանիա, Իտալիա, Շվեդիա, Նորվեգիա Խորվաթիա, Մակեդոնիա, Կիպրոս և այլն:

Նշելի է, որ Բյուրոյի ժողովը կայանում է տարին երկու անգամ, որտեղ կազմակերպության նախագահությունը և վարչութունը ներկայացնում են իրենց կատարած գործունեության հաշվետվությունը, ճշտվում է կազմակերպության քաղաքականության ուղղությունը և ընդունվում են բանաձևեր: Ժողովում բանաձևեր ընդունվեցին միջավայրի պահպանության, ընկերային արդարության, կանանց իրավունքների և առողջապահության ապահովագրության վերաբերյալ։

ԵԵԸ-ի նախագահությունը ներկայացրեց իր կատարած աշխատանքները, որոնք քննարկվեցին և գնահատվեցին: Որոշվեց կազմակերպության քարոզչության ուղղությունը Եվրոխորհրդարանի ընտրութունների կապակցությամբ, որոնք տեղի պիտի ունենան 2019 թվականի մայիսի 23-ին: Ընդունվեց նաև ԵԵԸ-ի Եվրոխորհրդարանին ընդառաջ մանիֆեստը:

Ժողովում, ըստ օրակարգի, անդամ կազմակերպությունները զեկուցեցին իրենց երկրում տիրող քաղաքական իրավիճակի, ձեռքբերումների ու բացթողումների մասին: Սարինե Աբրահամյանն իր զեկույցում անդրադարձավ Հայաստանի ներքին քաղաքական զարգացումներին և կայանալիք արտահերթ ընտրություններին: Ժողովի պաշտոնական օրակարգից դուրս, ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը բազմաթիվ երկկողմ հանդիպումներ ունեցավ մասնակից պատվիրակությունների հետ՝ ՀՅԴ Երիտասարդականի և նրանց միջև համագործակցության խորացման վերաբերյալ։

ՀՅԴ Երիտասարդականը Եվրոպայի երիտասարդ ընկերվարականներ կազմակերպության լիիրավ անդամ է։

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակ

28 Նոյեմբեր, 2018 թ.

1