ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախում է Յորիս Պոշետը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախում է Յորիս Պոշետը

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախում է Յորիս Պոշետը

Այս օրերին ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Արցախում է գտնվում  Բելգիայի սենատոր, Ֆլանդրիայի խորհրդարանի անդամ Յորիս Պոշետը: Սենատորին ուղեկցում են ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը եւ հանձնախմբի գրասենյակի եվրոպական հարցերի պատասխանատու Հեղինե Էվինյանը:

Արցախի հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, ողջունելով սենատորի այցն Արցախ, նշել է, որ Եվրոխորհրարանի հետ բարեկամության հանձնախումբը բավականին ընդգրկուն է և ներկայացնում է Արցախի պառլամենտում ներկայացված բոլոր կուսակցությունները: «Բելգիայի խորհրդարանականների հետ բավականին ջերմ հարաբերություններ են ստեղծվել և փորձում ենք այդ հարաբերությունները տեղափոխել գործնական դաշտ»,- ընդգծել է Վահրամ Բալայանը՝ հույս հայտնելով, որ այդ հարաբերությունները երկարատև կլինեն և կնպաստեն մի շարք հարցերի լուծմանը՝ հատկապես տեղեկատվական դաշտում:

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ չնայած կուսակցությունների տարբերություններին, բոլորի մեջ կոնսենսուս կա, բոլորդ անկախ Արցախ եք ուզում»,- նշել է Յորիս Պոշետն ու հետաքրքրվել, թե Արցախի հարցում ինչպի՞սի դիրքորոշում ունեն Արցախի տարբեր քաղաքական ուժերը:

Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի անդամները ներկայացրել են իրենց դիրքորոշումները Արցախյան խնդրին, նաև ներքաղաքական որոշ հարցերի շուրջ, ներկայացրել Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը և խաղաղության հասնելու մեր ժողովրդի կամքը:

«Այս կոնֆլիկտի մասին շատ քիչ գիտեն Բելգիայում, դա շատ վատ է Ձեր գործի համար: Պառլամենտում արդեն կա Արցախի հետ բարեկամության խոււմբ, որը շատ գործ է անում»,- նշել է Բելգիայի սենատորը:

Պատվիրակությունն Արցախում կլինի ևս մի քանի օր, նախատեսվում է հանդիպում ԱՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի, The halo trust կազմակերպության, Ստեփանակերտի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի անդամների հետ:

1