ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հետեւողական է լինելու Օբամայի տվածխոստումների իրականացման հարցում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Սփյուռք » ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հետեւողական է լինելու Օբամայի տվածխոստումների իրականացման հարցում

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հետեւողական է լինելու Օբամայի տվածխոստումների իրականացման հարցում

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը նոյեմբերի 6-ին կայացած նախագահական ընտրություններից հետոշարունակելու են աշխատանքները թե նորընտիր նախագահի, թե Կոնգրեսի հետ:

 

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի լրատվությանպատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը, աշխատանքներն իրականացվելու են ի նպաստ հայկականհարցերի` լինի դա ԱՄՆ-Հայաստան կապերի հզորացումը, Լեռնային Ղարաբաղի հարցի արդար լուծումը,թե Հայոց ցեղասպանության հարց:

Չուլջյանի խոսքով` իրենք հետեւողական են լինելու նախագահ Բարաք Օբամայի` դեռեւս 2008-ին տվածխոստումների իրականացման հարցում, աշխատելու են թե նախագահական վարչակազմի, թեկոնգրեսական կազմերի հետ:

 

Չուլջյանը նշեց նաեւ, որ կոնգրեսական տարին վերջանում է: Հունվարին արդեն նոր նախագծեր պիտիներկայացվեն հաջորդ Կոնգրեսին: Արդեն աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: «Անշուշտ, պիտիշարունակենք կոչ ուղղել նախագահին եւ, ընդհանրապես, ամերիկյան կառավարությանը` ճանաչել Հայոցցեղասպանությունը: Ավելին, պիտի շարունակենք պնդել, որ Թուրքիայի կառավարության կողմիցգողացված հայկական, ինչպես նաեւ բոլոր քրիստոնյա եկեղեցիները` լինեն դրանք ասորական, հունական,թե այլ, վերադարձվեն իրենց տերերին»,- ասաց նա:

 

Դեռեւս 2011-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձեւ է ընդունել այդ հարցով, սակայն մինչ օրսչնչին թվով եկեղեցիներ են վերադարձված, թեեւ վերանորոգումներ կատարվել են: Չուլջյանի խոսքով`անհրաժեշտ է պնդել, որպեսզի ԱՄՆ-ի պետքարտուղարությունը լսի եկեղեցիները վերադարձնելուՆերկայացուցիչների պալատի կոչը:

 

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ԼՂ հարցի առնչությամբ շարունակելու է լուծումներ փնտրել, ընդլայնելամերիկյան օժանդակությունը դեպի Արցախ: Մինչ օրս այդ օժանդակությունը կազմել է երկու միլիոն ԱՄՆդոլար: Նախորդ տարի Ներկայացուցիչների պալատի Արտաքին օժանդակության ենթահանձնախումբը կոչէ արել, որ հինգ միլիոնի հասնի, թեեւ բյուջեի կազմավորման գործընթացն ավարտված չէ: «Հայ դատիհանձնախումբը պիտի շարունակի պնդել, որ այդ հինգ միլիոնը հաստատվի վերջնականորեն, ինչպես նաեւբարձր գումարներ ուղղվեն դեպի Հայաստան` առնվազն քառասուն միլիոնի չափով»,- ասաց նա:

 

Չուլջյանը նշեց, որ իրենք պահանջելու են կրճատել Ամերիկայի ռազմական ցանկացած օժանդակությունԱդրբեջանին` նկատի ունենալով վերջինիս ռազմական մտադրությունները Հայաստանի եւ Արցախիհանդեպ:

 

Օրակարգային է լինելու նաեւ սիրիահայության օժանդակության հարցը: Նախորդ տարի Կոնգրեսը կոչ էարել պետդեպին` գումարներ հայթայթել գաղութին օժանդակելու համար` լինի դա մարդասիրականօգնություն Սիրիայում, թե Սիրիայից հեռացածներին, որոնք հիմնականում հաստատվել են Հայաստանում:ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շարունակելու է աշխատանքները պետքարտուղարության հետ`վստահեցնելով, որ Սիրիայի համար հայթայթված գումարները կհասնեն Սիրիայի բախումներիհետեւանքով մեծապես տուժած ազգային փոքրամասնություններին:

 

Անդրադառնալով ամերիկահայ գաղութի տեղային խնդիրներին` Չուլջյանը նշեց, որ դրանք նույնն են, ինչբոլոր ամերիկացիների համար. տնտեսական իրավիճակի հզորացում, որ հայ գաղթականներն են փնտրում,լավ դպրոցներ իրենց շրջաններում, աշխատանք եւ այլն: Սակայն ամերիկահայ գաղութն առավելապեսհակված է բարձրացնելու համահայկական խնդիրները:

 

1